Տուժող և մեղադրվող կողմերը համամիտ են` Արտակ Նազարյանի գործի քննությունը սխալ է տարվել
Գործով անցնող մեղադրյալները Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներն են` նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ-լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Նազարյանի դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:Այսօրվա դատական նիստը սկսվել է գործով անցնող մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությամբ, որում նշվել է, որ մեղադրական եզրակացությունը չի բխում գործում առկա ապացույցներից, քրեական գործը քննվել է մեկ վարկածի շուրջ և իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ենթադրությունների հիմքով, որը նա չի կատարել:Պաշտպանը նաև հավելել է, որ իր պաշտպանյալը և գործով անցնող մյուս մեղադրյալները դարձել են քավության նոխազ:Վերոնշյալ միջնորդության հետ համամիտ են եղել բոլոր մեղադրյալները և նրանց պաշտպանները:Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը նույնպես համարել է, որ մեղադրվող երիտասարդները քավության նոխազ են և հավելել է, որ կեղծ քննություն է իրականացվել և պետք է նոր քրեական գործ հարուցվի Նազարյանի սպանության գործով:Դատարանում իր կարծիքն է հայտնել նաև Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննսիյանը, ով, որպես տուժողի իրավահաջորդ, նշել է, որ քննությունը կատարվել է միակողմանի, բազմաթիվ իրեղեն ապացույցներ մերժվել են և գործը պետք է հետ վերադարձնել:«Գործը պետք է լինի Արտակ Նազարյանի սպանության, այլ ոչ թե «ինքնասպանության դրդում» հոդվածով, այստեղ որևէ ինքնասպանություն չկա», – ասել է Հասմիկ Հովհաննսիյանը:Միջնորդության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել գործում ներգրավված զիվորական դատախազ Հարություն Հարությունյանը, ով համարել է, որ Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը անհիմն է, իսկ գործը հետ վերադարձնելու իմաստ չի տեսնում: Այս դատախազը բանակում զոհված մեկ այլ զինծառայողի` Տիգրան Օհանջանյանի գործով քննությունը նույնպես մասնակցել է:
Տեղեկատվությունը www.epress.am-ի
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
Թողնել մեկնաբանություն