Skip to main content

Պահանջել են պոկել փակցված թռուցիկները

Մի քանի մետր չէինք հեռացել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, երբ Տերյան-Կորյուն խաչմերուկին կանգնեց “Մերսեդես” S 600 մակնիշի, 777 LS 03 համարանիշներով մեքենա, և մի քաղաքացիական հագուստով անձ մոտեցավ մեզ: Նա գոռգոռալով, սպառնալով պահանջում էր պոկել փակցված թռուցիկները: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք, քանի որ ոչ ոք առանց ներկայանալու և առանց իրավական հիմք ունեցող փաստարկների իրավունք չունի ասել` ինչ անենք: Քաղաքացին երկար ժամանակ չէր ներկայանում, սակայն հետո ասաց, որ ինքը Հատուկ քննչական ծառայության քննիչ է, և անմիջապես կապվեց ոմն Մեհրաբյանի հետ ու զեկուցեց: Քիչ հետո մեզ մոտեցան մոտ 4-5 ոստիկանական մեքենաներ: Նրանք ևս պահանջում էին պոկել թռուցիկները: Մենք ասացինք` թող հղում անեն որևէ օրենքի, որը մեզ արգելում է թռուցիկ փակցնել, կամ էլ բերման ենթարկեն: Սակայն ոչ մի արձագանք, միայն ասում էին` “Ձեզ ասում ենք` պոկեք դրանք””,- պատմել է Գևորգյանը: Նա ասել է, որ իրենք, այնուամենայնիվ, շարունակել են փակցնել իրազեկման թերթիկները, և այդ ողջ ընթացքում նրանց հսկել են ոստիկանական մեքենաները: “Առավոտյան պարզ դարձավ, թե ինչի էին մեզ “ուղեկցում”. փակցված թռուցիկների մեծ մասն արդեն առավոտը պոկել էին”,- նշել է epress-ի զրուցակիցը:

Երիտասարդները նկարահանել են իրենց խոսակցությունը ոստիկանների և ՀՔԾ քննիչի հետ:

Տեսանյութը www.epress.am-ի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով