Skip to main content

Գլխավոր դատախազին խնդրել են քրեական գործ հարուցել Արտակ Նազարյանի գործով քննիչի և դատավորի նկատմամբ

Նա իր հաղորդման մեջ հիշեցնում է, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է, որի հետ համաձայն չէ տուժող կողմը, ինչպես նաև արձանագրում է այն փաստերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Մարդանյանի և Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

«Քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ, իր հիմքում հանցավոր նախաքննություն, ինչի մասին ես Ձեզ բազմիցս տեղեկացրել եմ:

Գործով վկաներ Ռաֆայել Էվոյանը և Սմբատ Սարգսյանը դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից և հայտնեցին, որ գործով քննիչ Լևոն Պետրոսյանն իրենցից խաբեությամբ կորզել է կեղծ ցուցմունք: Նրանք ասել են այլ բան, քննիչը գրել է բոլորովին այլ բան, իսկ վերջում քննիչը նրանց չի տրամադրել հարցաքննության արձանագրությունը ընթերցելու համար: Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն», – գրում է Մարտիրոսյանը՝ խնդրելով ստուգել իր տրամադրած տեղեկատվությունը և Պետրոսյանի նկատմամբ քր. գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:

Անդրադառնալով Մարդանյանին՝ Մարտիրոսյանն ընդգծում է, որ վերջինս պարտավոր էր միջնորդել դատախազությանը, որպեսզի փաստով հարուցվեր քրեական գործ, սակայն «դատավորը, ակնհայտորեն ձգտելով կոծկել նախաքննական մարմնի կողմից կատարված այս և մի շարք այլ հանցագործությունները, դա չի արել»:

«Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն»,- նշել է Ռուբեն Մարտիրոսյանը՝ խնդրելով Մարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման և հանցագործությունը պարտակելու համար:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով