Skip to main content

2011թ. Օգոստոսի 9. միջադեպը ըստ Հ.Ա.Կ ակտիվիստների

2011թ. օգոստոսի 9-ի երեկոյան Կոնգրեսի 7 ակտիվիստներ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը Կարապի լճի հարակից տարածքից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Երիտասարդների  խոսքով՝ ոստիկանների հետ վեճի ընթացքում նրանց ծեծի էին ենթարկել: Նրանց առաջադրվել է ՀՀ Քրեական Օրենսգրքի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի, 258 հոդվածի (Խուլիգանություն) 1-ին մասի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով