Skip to main content

Դատախազությունն ու Դատարանը տեղյակ չէին

Թեև որոշումը կայացվել էր 17.12.2010  թ-ին, սակայն ամբաստանյալ Խ.Հովսեփյանը ստացիոնար ԴՀԲ տեղափոխվել է  03.02.2011 թ-ին, փորձաքննության արդյունքում  24.02.2011 թ-ին տրվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի Խ.Հովսեփյանի մոտ առկա է հոգեկան հիվանդություն, ինչի հետևանքով, վերջինս չի կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին և խորհուրդ է տրվել հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը: Դատավարության ընթացքում մեղադրող կողմի /Յու. Բաղյան, Գ.Խանզադյան/ միջնորդությամբ եզրակացությունը պարզաբանելու համար հաջորդ դատական նիստին հրավիրվեցին փորձագետները, սակայն դա էլ չբավականացրեց մեղադրողներին. վերջիններս միջնորդեցին լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, որի հիման վրա անտեսելով պաշտպանական կողմի առարկությունները, դատարանը 18.04.2011թ-ին կայացրեց համապատասխան որոշում, որի կատարումը հանձնարարվեց ՀՀ “փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ին: Որոշման կայացման օրվանից անցել է մեկ ամսից ավել, սակայն Խ.Հովսեփյանը գտնվում է դեռևս “Նուբարաշեն” ՔԿՀ-ում: Դեռ ավելին երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ “փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ը վերադարձրել է քրեական գործը, քանի որ այդ կազմակերպությունը հոգեբույժ չունենալու պատճառով նման փորձաքննություն իրականացնելու լիազորություն չունի:

25.02.2010 թ-ին Խաչիկ Արամայիսի Հովսեփյանը, Ավետիք Գևորգյանը, Արթուր Սիմոնյանը և Վալերի Զակիյանը` թմրանյութ ապօրինի իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով