Դատավորը ամբողջությամբ մերժեց փաստաբանական ծառայության համար պահանջվող երեք միլիոն դրամի պահանջը, սակայն բավարարեց 1 մլն. վիրավորանքի և 2 մլն. զրպարտության համար պահանջվող գումարի հայցը։Թերթը պարտավորվեց տպել հերքում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինն ու որդին՝ Բելլա և Սեդրակ Քոչարյանները, թերթից պահանջում էին հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումները` տպագրված ՞Ժամանակ՞ օրաթերթի 2010 թ. սեպտեմբերի 25-ի, 29-ի և հոկտեմբերի 7-ի համարներում: Իրենց իրավունքների վերականգնման համար հայցվոր կողմը պատասխանող կողմից պահանջում էր 6 մլն դրամ՝ 3 մլն-ը` փաստաբանական ծառայության համար, 1 մլն-ը` վիրավորանքների դիմաց ակնկալվող հատուցումը, 2 մլն-ը` զրպարտության:
Թողնել մեկնաբանություն