«Հանցագործ շները…». Մայրերը բորբոքվել էին սպանված զինծառայողի գործով նիստի ժամանակ
Այնուհետև Մարտիրոսյանը նիստը նախագահող դատավորին ասաց, որ իրենք 25 օր առաջ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են հայտարարություն հանցագործության մասին: Մարտիրոսյանի խոսքով` դատախազը նպատակահարմար է գտել, որ այդ հայտարարությունը քննության առնվի գործը քննող դատարանը:Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրել է հայտարարության բովանդակությունը:«Երբ մեղադրողին բացարկ հայտնեցի, ես հայտնեցի նաև, որ նախաքննության ժամանակ եղել է հանցագործություն: Կան փաստեր, որ Արտակ Նազարյանի դիակը հայտնաբերվել է ոչ թե բարձունքում, այլ խրամատում, որը պաշտոնական հայտարարություն էր: Իսկ թե ինչու և ինչպես է հետագայում դիակը հայտնվել բարձունքում, անհասկանլի է. դա մի ռեբուս է, որը չենք կարողանում լուծել», – ասել է Մարտիրոսյանը:Նա խոսել է ևս մեկ փաստի մասին` տեղի ունեցածը որակելով հանցագործություն:«Գործով քննիչ Պետրոսյանը գնում է դեպքի վայր և նշում, որ ժայռի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, սակայն ոչ մի փորձանմուշ չի վերցնում, որպեսզի հասկանալի դառնա դա իրոք արյուն է, կամ մարդու արյուն է, թե կենդանու: Հայտարարությունում նշված են էլի բազմաթիվ խախտումներ, որոնք կատարել է նախաքննական մարմինը», – ասել է Մարտիրոսյանը:Նկատի ունենալով այդ ամենը` Մարտիրոսյանը միջնորդել է, որ գործում որպես վկա ներգարվվեն քննիչներ Սարգիս Մադաթյանը և Լևոն Պետրոսյանը:Սակայն դատավորը որոշել է տվյալ միջնորդությունը քննարկել դատավարության մեկ այլ փուլում: Այնուհետև դատարանում սկսել է ցուցմունք տալ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Սկզբում պատմելով, թե ինչ կիրթ ընտանիքում է մեծացել Արտակ Նազարյանը, և նշելով, որ իր երեք երեխաները, այդ թվում` Արտակ Նազարյանը, բարձրագույն կրթություն են ստացել և պիտանի մարդիկ են դարձել հասարակության համար` Հովհաննիսյանը հուզվել է և այլևս չի կարողացել շարունակել իր խոսքը: Այդ պատճառով դատավորը ընդմիջում է հայտարարել:Տեսնելով, որ Հասմիկ Հովհաննիսյանը շարունակում է լաց լինել դատարանի դահլիճում, դատական նիստին ներկա բանակում զոհված այլ զինծառայողների մայրեր ևս սկսել են լաց լինել ու բղավել. «Ով մեր երեխաների վրա ձեռք է բարձրացրել, Աստված նրանց արժանի պատիժ է տալու»:«Էս պետությունն էլ ներում չշնորհի, համաներում չտա էդ հանցագործ շներին, որ գրոշի արժեք չունեն: Որ անգամ մեկին գումարած մեկ չգիտեն: Դուք բոլորդ էլ իրար հետ կապված եք», – գոռում էր սպանված զինծառայողներից մեկի մայրը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 29-ին, ժամը՝ 12:00-ին:
Տեղեկատվությունը www.epress.am-ի
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի
Թողնել մեկնաբանություն