Skip to main content

Եղնիկներ զորամասում տեղի է ունեցել միջադեպ

 Նարեկը  հրաժարվում  է   կատարել   հրամանը՝ նշելով, որ  նոր  է եկել  դիրքերից և հոգնած  է:  Վիճաբանությունից   հետո  Նարեկը    շրջվում   է և  պատրաստվում   հեռանալ:   Ենթասպան   հարվածում   է   նրան   ժնջիլով,  ինչի   հետևանքով  այժմ  Նարեկի   աջ   աչքը   կուրացել   է,   և    բժիշկ  Գրիգորյանի   խոսքերով՝   դեկտեմբերի  15-ին  վիրահատությունը    կատարվել  է   զուտ   արտաքին   տեսքը   վերականգնելու  համար, և  տեսողության  վերականգման   մասին    խոսք    անգամ   լինել   չի   կարող:   Այժմ    Նարեկը   գտնվում  է   Մալայանի  անվան   ակնաբուժական   կենտրոնում.   խոսելու   ցանկություն    չունի:  Դեպքի   մանրամասներին  ծանոթացրեց  Նարեկի  հայրը՝   Անդրանիկ   Ավետիսյանը:  Վերջինս   նշեց , որ    կատարվածը   եղել    է    դիտավորյալ:   Ենթասպան   դեպքից   հետո  ստիպել   է    տղային   գրել,  որ  վիճաբնության  ընթացքում  պատահաբար   բանալին   է  վայր   ընկել  և դիպչել   վերջինիս   աչքին:  Տղան   այդպես   է լ   գրել   է,   սակայն  այժմ  հոր   խոսքերով՝  նրանք   պատրաստվում   են  բողոք   ներկայացնել: 

 

Փաստի առիթով ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը «պաշտոնի չարաշահում» հոդվածով քրեական գործ է հարուցել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով