Հիշեցնենք որ մինչ զորակոչը և զորակոչից հետո` ծառայության օրվանից ի վեր Ս.Կիրակոսյանը ունեցել է և ունի առողջական խնդիրներ, ծառայության մեծ մասը անցկացրել է հոսպիտալներում, սակայն չի ստացել պատշաճ բուժում, որն էլ առիթ է հանդիսացել զորամասը ինքնակամ լքելու համար: Դեռ ավելին թեև ըստ ռազմաբժշկական փորձաքննությունների եզրակացության և ՀՀ ՊՆ 175/10 հրամանի համապատասխան հոդվածներով, ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության, այնուամենայնիվ շարային ծառայություն է անցել, որի մասին վկայում է թիվ СУ N 087380 զինվորական գրքույկը, որտեղ նշված է որ Ս.Կիրակոսյանը պիտանի է շարային ծառայության: Այն մասին որ Ս.Կիրակոսյանի դեպքում անհրաժեշտ է պարտադիր պահպանել ՀՀ ՊՆ 175/10 հրամանի պահանջները անգամ նշվել է բժշկական եզրակացությամբ, որը անտեսվել է:
Թե նախաքննության մարմինը, թե դատարանը պատշաճ չեն գնահատել առողջական խնդիրները, որն էլ առիթ է դարձել Ս.Կիրակոսյանի գործողությունները դիտել առանց հարգելի պատճառների: Ավելին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անգամ որպես մեղմացուցիչ հանգամանք չի գնահատել այն:
Իր նկատմամբ վերը նշված ապօրինությունները նաև պատճառ են հանդիսացել 2012թ-ի ապրիլ-մայիս ամիսներին հացադուլ հայտարարելու համար: Պետք է նշել, որ Ս.Կիրակոսյանը մինչ օրս էլ համապատասխան բուժում չի ստանում:
Լուսանկարը՝ Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն