Այս ապօրինությունները վերացնելու համար Սուրեն Կիրակոսյանը ստիպված հայտարարել է հացադուլ: Հացադուլի երկրորդ օրը նրան տրամադրել են մեկ ամիս առաջ նշանակված դեղորայքը: Ըստ Սուրեն Կիրակոսյանի՝ հացադուլն ուղղված է նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ակնհայտ խիստ դատավճռի դեմ, թեև վերջինս դատարանում հայտնել էր, որ համապատասխան բուժումից հետո պատրաստ է շարունակել ծառայությունը, սակայն դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:
Թողնել մեկնաբանություն