Skip to main content

Հերթական խոշտանգման դեպքը (Տեսանյութ)

Դրանից հետո, կազմակերպված հանցավոր խմբի կազմում Կ. Կարապետյանը ընդգրկել է նաև Արմեն Մարտիրոսյանի ընկերոջը` Պետրոս Մնացականի Հակոբյանին, որի հետ կազմակերպված խմբով ապօրինի կերպով ձեռք է բերել, պատրաստել և պահել հրազեն հանդիսացող կարճեցված փողով հրացան: Դրա և գազային ատրճանակի գործադրմամբ (2009 թ. դեկտեմբերի 12-ին /Սամվել Սուրենի Շահգալդյանին պատկանող` Երևան քաղաքի Դավիթաշեն Ձոր-1 թաղամասի 89 տուն/, դեկտեմբերի 26-ին /ամուսիններ Մանվել Բադալյանի և Երազիկ Ալեքսանյանին պատկանող` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/26 տուն/ և  2010թ. հունվարի 16-ին / “Արայ” ՍՊ ընկերության սեփականատեր Արմեն Արայի Պետրոսյանին պատկանող` Երևան քաղաքի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի 101 տուն/) Կ Կարապետյանի ղեկավարմամբ Ա. Մարտիրոսյանը և Պ. Հակոբյանը  ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով ավազակություններ են կատարել Երևան քաղաքում գտնվող ևս երեք բնակիչների նկատմամբ:  Արմեն Մարտիրոսյանի մայրը` Օֆելյա Մարտիրոսյանը, դիմել է Հելսինկյան ասոցիացիա և հայտնել է իր որդու նկատմամբ կատարված խոշտանգումների մասին: Նա հայտնել է, որ իր որդու ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով: Մոր խոսքերով՝ ոստիկանները գիշերը ժամը մեկից հետո, քաղաքացիական հագուստով, մոտ 10-15 հոգով առանց դուռը ծեծելու և ներկայանալու մտել են իրենց տուն և սկսել խուզարկել բնակարանը: Արմեն Մարտիրոսյանին ձերբակալել են այն ժամանակ երբ նա գտնվում էր Գյումրիում և, համաձայն մոր խոսքերի, ամբողջ ճանապարհը՝ Գյումրիից Երևանի Արաբկիր համայնքի ոստիկանական բաժանմունք, նրան ենթարկել են ծեծի և խոշտանգումների: Դրանից 2-3 օր հետո Արմեն Մարտիրոսյանին (անչափահաս) տեղափոխել են մանկական գաղութ, որտեղ և մայրը տեսել է իր որդու մարմնի վրա առկա կապտուկները: Մայրը հայտնեց, որ որդու երիկամները մոտ երկու ամիս արունահոսում էին: Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ խոշտանգումների ժամանակ նա շատ է վատացել և նրան տարել են պատուհանի մոտ ու ասել, որ իրեն պատուհանից  դուրս կնետեն: Խոշտանգումներից փրկվելու համար Արմեն Մարտիրոսյանը գաղութում ինքնասպանության փորձ է կատարել՝ կտրելով երակները: Հելսինկյան ասոցիացիան տեղեկություններ ունի նաև մյուս մեղադրյալների նկատմամբ կատարված խոշտանգումների մասին, սակայն ստույգ տվյալներ դեռևս չենք կարող ներկայացնել:

Արմեն Մարտիրոսյանի գործով դատավարությունը սկսվել է 2010թ. օգոստոսին: Դատավարությունը ընթացքի մեջ է: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2011թ. օգոստոսի 29-ին, ժամը՝ 15:00-ին, Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով