ԽԱՊԿ-ն ներկայացրեց 2-րդ եռամսյակային զեկույցը
Երկրորդ դեպքը նույնպես տեղի է ունեցել ապրիլին, երբ “Հրազդան” ստադիոնում ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին հարվածել է Երևանի “Արարատի” գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:
Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև “Ա1+” հեռուստաընկերության գործով Եվրադատարանի 2008թ որոշմանը, որը մինչ օրս ՀՀ իշխանությունները կյանքի չեն կոչել. “Մենք համարում ենք այն մրցույթը, որը տեղի ունեցավ հեռարձակման ոլորտում, ամենևին էլ չէին արտահայտում այն սպասելիքները, որոնք կային”:
Հաշվետվության մեջ նշվում է, որ ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 6 դեպք է գրանցվել` առաջին եռամսյակի 15-ի փոխարեն: Իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերն ընդամենը 2-ն են եղել, ինչը կրկնակի քիչ է նախորդ եռամսյակի համեմատությամբ:
Թեև հաշվետվությունը վերաբերում էր երկրորդ եռամսյակին, Աշոտ Մելիքյանը անդրադարձավ նաև Գյումրիի “Գալա” հեռուստաընկերության հետ կապված վերջին իրադարձություններին, երբ Վճռաբեկ դատարանը մերժեց հեռուստաընկերության հայցը:
Այնուամենայնիվ “Գալա” հեռուստաընկերության լրագրող Արմենուհի Վարդանյանը նշում է, որ իրենք պայքարելու են մինչև վերջ և ցավով ավելացնում. “Մեր երկրում շատ դժվար է գործել ազատ: Ցանկացած պարագայում փորձում են ամեն ինչ անել, որ լռեցնեն լրագրողին, որպեսզի լրատվամիջոցը կամ չաշխատի, կամ էլ աշխատի ինչ-ինչ գրաքննությամբ”:
Տեղեկատվությունը http://www.a1plus.am -ի
Թողնել մեկնաբանություն