Skip to main content

ՍԴ-ն բավարարեց “Ա1+”ի հայցը

Եվրոպական դատարանի որոշումը ստանալուց հետո մենք դիմել էինք Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կայացված դատական ակտերը, սակայն Վճռաբեկ դատարանն այդ ժամանակ կիրառեց մի նորմ, որն արդեն ՍԴ-ն ճանաչել էր հակասահմանադրական”:

2004թ. “Ա1+” վիճարկում էր իր նկատմամբ ` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայացրած վարչական ակտերի համաչափությունը, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը խախտելու փաստը:

““Ա1+”-ը Եվրոպական դատարանում հաղթեց: Դատարանն արձանագրեց, որ ՀՀ վարչական մարմնի կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը եւ ՀՀ ներպետական դատարանները չեն արձանագրել այդ ակտը: Ուստի այդ ակտերը հիմա պետք է բեկանվեն”:

Հուլիսի 15-ին ՍԴ-ն կրկին հաստատել է իր դիրքորոշումը, որ Վճռաբեկ դատարանը “Ա1+”-ի նկատմամբ հակասահմանադրական նորմ է կիրառել, որ արդյունքում “Ա1+”-ի օգտին Եվրոպական դատարանի կայացրած որոշումը դեռ չի կիրառվել, այն է` հավասար պայմաններ ստեղծել “Ա1+”-ին եթեր վերադարձնելու համար:

ՍԴ-ի որոշումը օրենքի ուժ ստանալուց հետո, ԱԺ-ն պետք է համապատասխան փոփոխություններ կատարի “Քաղաքացիական դատավարության” օրենսգրքում, վերացնի այն հակասահմանադրական ակտը, որ 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կիրառել է Վճռաբեկ դատարանը:

“Դրանից հետո մենք նորից կդիմենք Վճռաբեկ դատարան, որպեսզի Վճռաբեկը բեկանի 2004թ. “Ա1+”-ի նկատմամբ կայացրած իր որոշումները՝ կամ նոր դատական ակտ կայացնի՝ Եվրոպական դատարանի լույսի ներքո, կամ բեկանի եւ ուղարկի Վարչական դատարան՝ նոր քննության”,-ասել է  Զեյնալյանը:

Քանի որ ՍԴ-ի որոշումը դեռ չեն տրամադրել “Ա1+”-ին՝ Արտակ Զեյնալյանը դժվարացավ հստակ ասել, թե այն երբ օրենքի ուժ կստանա. “Ամենայն հավանականությամբ նոյեմբերի սկզբին”:

Տեղեկատվությունը http://www.a1plus.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով