Փակել են մայրաքաղաք տանող ճանապարհները
Արման Մուսինյանը “Ա1+”-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այս ամենը հետապնդում է մեկ նպատակ՝ թույլ չտալ ազգաբնակչությանը մասնակցել սեպտեմբերի 9-ին Երեւանի Ազատության հրապարակում ժամը 19-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին։ Մարզերի բնակիչների՝ հանրահավաքին մասնակցելու մտադրությունը իշխանությունները փորձում են կանխել դեռ երեկվանից։ “Ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել են մեր մարզային կառույցների ղեկավարներին եւ ակտիվիստներին ու հորդորել չմասնակցել այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքին։ Շատերին հրավիրել են ոստիկանություն եւ “բացատրական աշխատանք” տարել”,-նշել է Արման Մուսինյանը։
Ոստիկանությունը շարունակում է ճնշել ժողովրդին
ՀԱԿ գրասենյակից փոխանցում են, որ ոստիկանապետերը անձամբ են վերահսկում բնակիչների հոսքը դեպի մայրաքաղաք կասեցնելու օպերացիան:Արդեն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակում առավոտից ոստիկանները չեն թողնում շարժվել դեպի Երեւան եկող գազելները: Ընդ որում` գազելները լիքն են ուղեւորներով, որոնք ոչ թե գալիս են մասնակցելու հարհավաքին, այլ ամեն մեկն իր անձնական գործերով:
տեղեկատվությունը http://www.a1plus.am-ի
Թողնել մեկնաբանություն