Դատարաններում անտեսվում են մարդու իրավունքները
որ նրանք լինելով ցմահ ազատազրկման դատապարտված և պատիժը ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի թիվ 89 խցում կրելու ընթացքում, նախնական համաձայնությամբ 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿ հիմնարկից փախուստ կատարելու դիտավորությամբ ՔԿ հիմնարկի թիվ 89 խցում կատարել են նախապատրաստական աշխատանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով: Քրեական գործի քննությունը իրականացվում է արտագնա կարգով Նուբարաշեն ՔԿՀ-ում, մեղադրող Ա.Մուրադյանի և պաշտպաններ` Կ.Մանուչարյանի, Լ.Սիմոնյանի, Լ.Ավետիսյանի և Հ.Իսրայելյանի մասնակցությամբ: Քրեական գործը դատարան մոտք է եղել է 19.09.2012թ-ին և դեռևս քնությունը չի ավարտվել: Դատական նիստին մասնակցում են Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ` Էդուարդ Դանիելյանը և Արման Վեզիրյանը, որոնք արձանագրել են մի շարք դատավարական խախտումներ, որոնք անտեսվում են նախագահող դատավորի կողմից: Մասնավորապես` ամբաստանյալները դատական նիստին պահվում են ճաղավանդակում և փաստաբանների բազմաթիվ միջնորդությունները ճաղավանդակներից հանելու մասին, մերժվել են: Ընդ որում միջնորդության հիմքում դրվել են եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ, այդ թվում ընդդեմ Հայաստանի, որով մետաղյա ճաղավանդակների մեջ պահելը գնահատվել է որպես նվաստացուցիչ վերաբերմունք: Դատական նիստերին դատավորը չի հետևում դատական նիստի կարգ ու կանոնին,դատավարության մասնակիցները` մեղադրողն ու ամբատանյալները, ծխում են դատարանի դահլիճում, նիստերից մեկի ընթացքում մեղադրողը մասնակիցների ներկայությամբ դահլիճում մարզանք էր անում, պատճառաբանելով, որ երկար չի կարողանում նստել, ամբաստանյալներին դահլիճ են բերում կրակայրիչներով, որով դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալներից մեկը դրանով հարվածել է պաշտպանին, իբրև իր շահերը ոչ պատշաճ ներկայացնելու համար:
Սույն գործով հաջորդ դատական նիստը կայանալու է սույն թվականի հուլիսի 16-ին, և չի բացառվում նոր խախտումներ, որոնք զգալիորեն ազդում են ՀՀ դատարանների հեղինակության վրա:
Թողնել մեկնաբանություն