Հարցաքննվեց քննչական խմբի ղեկավար Ֆրջյանը. Տեսանյութ
Դատավոր` Ռաֆիկ Մելքոնյանը, նախորդ դատական նիստին ավարտելով քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, դատաքննությունը լրացնելու պատճառաբանությամբ որոշել էր դատարան հրավիրել և հարցաքննել քննչական խմբի ղեկավարին, ով այսօր ներկայացել էր դատարան: Վերջինս բնականաբար հայտնեց, որ քննչական գործողությունները իրականացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, մինչդեռ պաշտպանական կողմի և դատարանի հարցերին քննչական խմբի ղեկավարը կոնկրետ պատասխան չէր տալիս: Տուժողը չէր ներկայացել դատական նիստին, հաջորդ նիստին նրա մասնակցությունը ապահովելու համար կայացվեց բերման ենթարկելու որոշում:
Հիշեցնենք` համաձայն մեղադրական եզրակացության ՀՀ ՊՀ թիվ 21127 զորամասի զինծառայողներ` Կառլեն Սարգսյանին, Արտակ Սարգսյանին և Մանուկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 13.02.13թ. ժամը 07-15-ի սահմաններում զորանոցում ծառայողական պարտականությունները կատարելու` իրենց դիտողություն անելու, ննջարանում մաքրություն կատարելու, ննջասենյակից դուրս հրավիրելու, համար վաշտի սպայական սենյակում վիճաբանության է բռնվել իրենց նկատմամբ պետ հանդիսացող Դավիթ Մկրտչյանի հետ և բռնություն գործադրել, հրել և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս դեմքին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Մանրամասները տեսանյութում:
Տեսանյութը`Հելսինկյան ասոցիացիայի:
Թողնել մեկնաբանություն