Skip to main content

Ամբաստանյալը հացադուլ է հայտարարել

 Վերջինս ունի առողջական խնդիրներ, որի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Տ.Ոսկանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու միջնորդությամբ դեռևս հոկտեմբեր ամսին Հելսինկյան ասոցիացիայի նախագահը միջնորդությամբ դիմել էր ՀՀ ԱՆ ՔԿ վարչություն, որտեղից պատասխանել էին, որ՝ «Հաշվի առնելով բնական ճանապարհով օտար մարմինների օրգանիզմից դուրս գալու հավանականությունը կալանավոր՝ Տավրոս Ոսկանյանի նկատմամբ սահմանված է ամենօրյա դինամիկ հսկողություն: Բնական ճանապարհով օտար մարմինների չհեռանալու կամ սուր վիրաբուժական պաթալոգիայի դեպքում կկատարվի վիրահատական միջամտություն»: 

ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պատասխանը ստանալուց հետո նաև դիմել ենք ՀՀ արդարադատության նախարարին միջնորդելով՝ «Տավրոս Ալբերտի Ոսկանյանին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հանձնարարել ՀՀ ԱՆ ՔԿ վարչության բժշկական սպասարկման բաժնին ավելի արդյունավետ և մարդասիրական մոտեցում ցուցաբերեն դատապարտյալների նկատմամբ», որին արդարադատության նախարարը չի բարեհաճել պատասխանել:
Ամբաստանյալը հացադուլ է հայտարարել 31.01.2014 թ-ից, որի մասին դիմում է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմին, սակայն մինչ օրս նրան այլ խուց չեն տեղափոխել: Հելսինկյան ասոցիացիայի փաստաբանը ստանձնել է Տ.Ոսկանյանի շահերի պաշտպանությունը, այսօր պաշպանի հետ հանդիպմանը վերջինս հայտարարել է, որ չի դադարեցնելու հացադուլը, մինչև իրեն չտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պատշաճ բուժում ստանալու համար:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով