Skip to main content

Հայցադիմումի ընդունումը մերժվեց: Տեսանյութ

Վերջիններս 2013 թ-ի նոյեմբերի 11-ին ժամը 20 անց 30-ի սահմաններում ՊՊԾ ոստիկանության գնդի աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ներկանյութով պատերին Շանթ Հարությունյանի նկարը նկարելու համար:
Հայցադիմումը ներկայացվել էր սահմանված դատավարական ժամկետից երկու օր ուշացումով, մինչդեռ հայցադիմումին կցվել էր միջնորդություն բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին, սակայն ՀՀ վարչական դատարանը կայացրել է որոշում, որով մերժել էր բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, հետևաբար և հայցադիմումի ընդունումը:
Հայցադիմումի ներկայացման ժամկետի երկու օր բաց թողնման պատճառ էր հանդիսացել այն, որ փոստի ուշ առաքման պատճառով հետադարձ ծանուցման անդորրագրերը հայցվորները ուշացումով են ստացել, իսկ վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է, պատճառաբանելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի ՍԴՈ-1127 որոշմամբ այն ներկայացնելը պարտադիր չէ:
Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի ՍԴՈ-1127 որոշմամբ՝ անվավեր և ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանանչվել 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված և 07.01.2014 թ-ին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ընդ որում այդ դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2014 թվականի հուլիսի 1-ը: ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդունված և 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով կրկին սահմանվել է հակասահմանադրական ճանաչված նորմը, և վարչական դատարանը գտել է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1127 որոշումը կիրառելի է 07.01.2014 թ-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված իրավակարգավորման պայմաններում և այդ հիմքով անհարգելի է ճանաչել բաց թողնված ժամկետը ու հայցի ընդունումը մերժել:
Հարկ է նշել, որ ի սկզբանե օրենսդիրն է խախտում թույլ տվել, քանի որ ընդունելով նոր վարչական դատավարության օրենսգիրքը անտեսել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, այս դեպքում անհրաժեշտ է, որ ՀՀ սահմանադրական դատարանը ընդունի նոր որոշում, որը կիրառելի կլինի գործող օրենսգրքի նկատմամբ:
Վարչական դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, դեռևս որոշում չի կայացվել:

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով