Սպանված զինվորների ծնողները հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազի հետ. Տեսանյութ
Սույն թվականի մարտի 6-ին վերջինս ընդունեց զինվորական ծառայության ընթացքում սպանված զինծառայողներ Տ. Օհանջանյանի, Ա. Ավետիսյանի,Ա. Ղազարյանի, և Վ. Մուրադյանի ծնողներին, սակայն խախտելով իր խոստումը թույլ չտվեց հանդիպմանը մասնակցել լրագրողներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀՀ զինվորական դատախազ՝ Արտավազդ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ՝ Արմեն Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ՝ Կ. Հարությունյանը:
Հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում անել ամեն ինչ բացահայտելու կատարված հանցագործությունները և տվել հանձնարարականներ, սակայն սպանված զինծառայողների ծնողները որևէ ակնկալիք չունեն այս հանդիպումից, քանի որ մինչ այս հանդիպումն էլ զինվորական դատախազությունը նման խոստումներով է հանդես եկել, սակայն մինչ օրս կոնկրետ այս գործերով որևէ առաջընթաց չկա:
Մանրամասները դիտեք տեսանյութերում:
Թողնել մեկնաբանություն