Skip to main content

Սուտ` հանուն ազատության, ինքնասպանություն` հանուն արդարության

Արտաշեսը միշտ գտնվել է վատ հոգեվիճակում, Տիգրանի հետ կիսվել է իր խնդիրների մասին և պատմել է, որ իրեն ձերբակալելու ժամանակ, երբ դեռ ոստիկանությունում է եղել ենթարկվել է բազմաթիվ տեսակի ճնշումների և նվաստացուցիչ ու անմարդկային վերաբերմունքի:
Այնուհետև Տիգրան Առաքելյանը իրենց զրույցի մանրամասները պատմելու համար, դատավորին խնդրեց կանանց դուրս հրավիրել դահլիճից և երբ կանայք դահլիճից դուրս եկան, հայտնեց, որ Արտաշես Գալուստյանը իրեն պատմել է, որ ոստիկանները իրեն «արհեստական առնանդամը» ձեռքին սպառնացել են, որ դրանով կծեծեն, կնկարահանեն և կուղարկեն բերդ: Վկան ցուցմունք տվեց նաև այն մասին, որ Արտաշը պատմել է, որ տուժողները նույնպես մտել են ոստիկանություն և ոստիկանների ներկայությամբ իրեն ծեծի ենթարկել և որ այժմ էլ /խափաման միջոց փոխվելուց 1-2 օր առաջ/ իրեն պարտադրում են սուտ ցուցմունք տալ մի երրորդ անձի վրա և ինքը ստիպված է ցուցմունք տալ, որպեսզի իր խափանման միջոցը փոխվի:
Ինչպես հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներին ամբաստանյալ Ա.Առուշանյանի պաշտպան Լ.Սիմոնյանը` երրորդ անձ ասելով նկատի է ունեցել Ա.Առուշանյանին, որի դեմ Ա.Գալուստյանը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել, իսկ Առուշանյանը կալանավորվել:
Հարկ է նշել, որ Ա.Գալուստյանի խափանման միջոցը փոխելուց հետո, 26.06.2012 թ-ին վերջինս իր հոր հետ ինքնասպան էին եղել իրենց տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ու թեև դեպքն արտառոց էր, սակայն դրա ընթացքի, ինքնասպանության ու սույն քրեական գործի միջև պատճառական կապի մասին չի խոսվում:
Մեկ ոչ պակաս կարևոր հանգամանք էլ բացահայտվեց դատական նիստին, տուժողներին պատկանող «Մանանա գրեյն» կազմակերպությունից նախկինում ևս  խոշոր գումարի հափշտակություն է տեղի ունեցել, որը չի բացահայտվել, այդ մասին հայտնեց տուժողը ի պատասխան Լ.Սիմոնյանի հարցի, սակայն նախորդ նիստին այդ հարցին բացասական պատասխան էր տվել:
Նախորդ դատական նիստից հետո փաստաբան Լ.Սիմոնյանը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ`Ա.Վեզիրյանին և Էդ.Դանիելյանին ներկայացրել էր որոշ հիմնավորումներ Ա.Արուշանյանին անհիմն մեղադրանք առաջադրելու մասին, որոնք կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով