Արտ լաբարատորիայի տղաները բողոքարկել են վարչական տույժի ենթարկելու որոշումը
11.11.2013 թ-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաննության բաժանմունքի ավագ տեսուչ՝ Վ.Բաբայանի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական և դատանյութագիտական փորձաքննություն նյութական վնասը պարզելու համար, որի արդյունքում նյութական վնասի չափի ընդհանուր շուկայական արժեքը, 10.11.2013 թ-ի դրությամբ, գնահատվել է 15000 ՀՀ դրամ:
Նյութական վնասի չափից ելնելով 20.11.2013 թ-ին կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Սակայն արարքը ճանաչվել է որպես իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53 հոդվածի 2-րդ մասով, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա 03.12.2013 թ-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ՝ Գ.Ամիրխանյանը կայացրել է չորս որոշում, համաձայն որոնց տուգանել է յուրաքանչյուրին 30 000-ական ՀՀ դրամի չափով:
Արաբկիրի բաժնի ոստիկանապետի որոշման դեմ հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որը երկու անգամ տարբեր անհիմն պատճառաբանությամբ վերադարձվել է, ներկայումս կրկին հայցադիմումներ է ներկայացվել, որոնք ընդունվել են վարույթ, սակայն դատական նիստեր դեռ տեղի չեն ունեցել:
Թողնել մեկնաբանություն