Անդրանիկ Գասպարյանի քրեական գործով կայացվեց դատավճիռ
Ինչպես հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Զ.Հովհաննիսյանը, ըստ 06.06.2014 թ-ին կայացված դատավճռի՝ Անդրանիկ Մանվելի Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքիի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով.
ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 4/չորս/ տարի ժամկետով,
ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 6/վեց/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8/ութ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։
Հիշեցնենք՝ համաձայն մեղադրական եզրակացության` Անդրանիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 30.01.2008թ. առևանգելու և ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հայրապետյանի հետ, Քրիստինե Մանուկյանին խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` ավազակային հարձակմամբ հափշտակել են Ք. Մանուկյանին պատկանող ոսկյա զարդերը և բջջային հեռախոսը:
Վերջինիս դատաքննության ընթացքում 06.03.2014 թ-ին հրավիրվել ու հարցաքննվել էր որպես վկա՝ Ա.Հայրապետյանը հայտնելով, որ նախաքննության ընթացքում և դատարանում տրված ցուցմունքները հակասում են իրար, քանի որ նախաքննության ընթացքում իրեն ոստիկանությունում ծեծել են, ստիպելով ցուցմունքում գրել, թէ Անդրանիկն էլ է իր հետ եղել սպանության ժամանակ:
Թողնել մեկնաբանություն