Skip to main content

Բանդայի գործ. ամբաստանյալ Ա.Մանուկյանի ցուցմունքը. տեսանյութ

Վերջինս պատմել է ոստիկանների կողմից խոշտանգվելու և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի արժանանալու մասին: Նա նաև դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստին որ գործում առկա է սեպտեմբերի քսաներկուսին իր անվամբ գրված ցուցմունք, մինչդեռ վերջինս քսաներեքին է ձերբակալվել: Ձերբակալվելուց հետո հնարավորություն չի ունեցել կապվել հարազատների հետ, երկուսից երեք օր ձեռքերը կապած գետինը ընկած խոշտանգել են, այնուհետև տարել են ՁՊՎ, որից հետո սեպտեմբերի 30-ին տարել են ԱԱԾ, որտեղ բժիշկը տեսնելով առողջական ծանր վիճակը չի ընդունել ու նորից հետ են ուղարկել ՁՊՎ, մի քանի օրից նորից տեղափոխել են ԱԱԾ, որտեղ գտնվելով զրկվել է հարազատներին տեսնելու իրավունքից: Փաստաբանի հարցին ամբաստանյալը մանրամասնել է ինչ ձևով են խոշտանգել՝ «ձեռքերը հետևից կապած, հավաքարարի կեղտաջրով լցված վեդրոն շուռ են տվել գլխին ու վեդրոն գլխին հագցրած դուբինկով գլխին էին տալիս »:
Ինչպես հայտնել են դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ՝ Էդ.Դանիելյանը և Ա.Վեզիրյանը, դատարանը հայտնաբերելով ամբաստանյալի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունները, որոշել է հրապարակել այն հաջորդ դատական նիստին:
Դատական նիստը հետաձգվել է և պայմանավորվածության համաձայն տեղի է ունենալու հաջորդ չորեքշաբթի:
Մանրամասները դիտեք տեսանյութում:

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի  ETV–ի  համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով