ինչպես նաև ասուլիսի ավարտին Մ.Դանիելյանը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ստեղծում է «Հետերոսեքսուալների ալյանս» ի պաշտպանություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների: Ալյանսը բաց է, ցանկացողները կարող են միանալ, այն չի գրանցվելու ԱՆ-ում, գործելու պարզ ընթացակարգով, դաշինքի անդամները կմասնակցեն օրինակ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության հիմքով հարուցված գործերի քննության ժամանակ ակցիաներին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի դեմ ատելություն պարունակող հոդվածների դեմ ներկայացնելու է պատասխան-հրապարակումներ: «Ի վերջո մենք պետք է պարզենք Հայաստանում ինչքան լիբերալներ կան, ինչքան ազատ մարդ կա և ինչքան բարի կամքի մարդիկ կան»-ասել է Միքայել Դանիելյանը:
Թողնել մեկնաբանություն