Skip to main content

Հայկ Աղամալյանի գործը․Տեսանյութ

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72շ. հարևանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում նույն դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին և նրան ապօրինաբար զրկել կյանքից:

Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տերյան փող. 72 հասցեում բռնության գործադրմամբ` խմբի կազմում կատարել է խուլիգանություն, բացի այդ կատարել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք հանդիսացող դանակի և հետքերի նախապես չխոստացված պարտակում:
Մինչդեռ Հելսինկյան ասոցիացիայի կողմից կատարված լրագրողակական հետաքննության արդյունքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս կասկածի տակ դնել պաշտոնական վարկածը, և պնդել, որ նախաքննությունը իրականացվել է բազմաթիվ խախտումներով, թերի ու ոչ-օբյեկտիվ։
Հայկ Աղամալյանը բերման ենթարկվելուց հետո ենթարկվել էր խոշտանգման, լինելով անչափահաս, հարցաքննվել էր առանց օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցության, քրեական գործով չի հայտնաբերվել հանցագործության գործիքը և չեն հարցաքննվել դեպքին մասնակից կարևոր վկաներ։ Դատաքննությունը ավարտվել է, մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրողը, ով այնուամենայնիվ համարել է մեղադրանքը ապացուցված և միջնորդել է Հ․Աղամալյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 10 տարի ժամկետով։ Դատավճիռ դեռ չի կայացվել։ Դատավորը, ինչպես վերը նշվեց՝ Մնացական Մարտիրոսյանն է․․․․

Դիտեք՝ տեսանյութը։

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով