Skip to main content

Էդգար Վարագյանի գործով կայացվեց մեղադրական դատավճիռ. Տեսանյութ

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական դատավճռի. Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Քարոլին Բաղումյանին պատկանող տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Քարոլին Բաղումյանի և նրա դստեր` անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Էմիլիա Սիմոնյանի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից` կապսաիցին է փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով աչքերը սկսել են մրմռալ: Այնուհետև Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Քարոլին Բաղումյանի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` Էմիլիա Սիմոնյանի ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի գումար: Այնուհետև Էդգար Վարագյանն իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ Էմիլյա Սիմոնյանի ու Քարոլին Բաղումյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանց հարկադրաբար տեղավորել է վերջինիս պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք: Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով Քարոլին Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործաղություն,  այնուհետև նույն սպառնալիքներով, Քարոլին Բաղումյանի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել Էմիլյա Սիմոնյանին և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացել` հետագայում այն թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում` Մելիք Մելիքյան փողոցի 17 շենքի բակի դիմացի պատի տակ:

դատավճիռը դիտեք տեսանյութում:

 Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով