Ս.թ մայիսի 02-ին ,,Նուբարաշեն,, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով հացադուլ էր հայտարարել քրեակատարողական հիմնարկի կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու համար, հայտնել է, որ իր խցից ՔԿՀ աշխատակից Գևորգ Քոչարյանի գլխավորած խմբի կողմից գողություն է կատարվել:
Ըստ Հ. Գևորգյանի խցից ապօրինաբար առգրավվել են դարակում պահվող անձնական իրերը, պայուսակ, որի մեջ պահվել է կալանավորի փոխնորդ հագուստը, անգամ խցի փոխարինող լամպը: Նշվածի կապակցությամբ Հ. Գևորգյանը գրավոր բողոք է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին և ՀՀ Գլխավոր դատախազին:
Հրաչյա Գևորգյանը շարունակում է հայտարարած հացադուլը, պատկան մարմինների կողմից իրավիճակի որևէ փոփոխություն կամ արձագանք դեռ չի արձանագրվել:
Թողնել մեկնաբանություն