Skip to main content

Հրաչյա Գևորգյանը զրկված է լողանալու և բնական կարիքները հոգալու հնարավորությունից


2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով արդեն մեկ ամիս է  գտնվում է  հացադուլի մեջ՝ հայտնվել է հակասանիտարական վիճակում: Մասնավորապես, նա արդեն երկու ամիս հնարավորություն չունի լողանալու, և քանի որ ՔԿՀ-ում  գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ,  դրա  արդյունքում  չի կարողանում միայնակ տեղաշարժվել և  չի կարողանում հոգալ բնական կարիքները:  Հրաչյա Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ինքը մատնված է անուշադրության: Նա հաճախ գլխապտույտներ է ունենում, իսկ ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ  Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է  ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Նշենք նաև, որ Հելսինկյան ասոցիացիայի բազմաթիվ ահազանգերով ՔԿՀ մեկնած դիտորդական խմբի այցերը անցնում են ապարդյուն:

Հելսինկյան ասոցիացիան շարունակում է պնդել, որ  Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  շարունակվում են  ճնշումներն ու  անմարդկային վերաբերմունքը:  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով