«Ամեն դեպքում, տուժողի հրաժարվելու հիմքով դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով: Չնայած` 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը դա մասնավոր բնույթի մեղադրանք չէ, բայց դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով, սակայն իմ պաշտպանյալը համոզված լինելով իր անմեղության մեջ՝ հրաժարվեց հաշտվելուց և դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, որ ինքը տուժողի կողմից այդ հաշտության առաջարկը չի ընդունում: Նա ասաց՝ ես ցանկանում եմ, որ դատավարությունը ընթանա և օբյեկտիվ քննությամբ վերջնական դատական ակտով որոշվի` արդյոք ինձ առաջադրված մեղադրանքները կան, թե՞ չկան: Այդ հիմքով դատարանը շարունակեց գործի քննությունը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 9-ին, ժամը 11-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թողնել մեկնաբանություն