Փաստաբանը էական հակասություններ է նկատում տուժողի և վկայի ցուցմունքներում
Երեկ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Արայիկ Զաքարյանի և Արթուր Հովհաննիսյանի գործով դատական նիստը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենք Հրաչյա Վիրաբյանի և քրեական գործով ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ նախնական համաձայնության գալով`Ռուսաստանի Դաշնությանքաղաքացի ԱրմենԲաբլոյանի և վերջինիս մ երձավոր ազգականների նկատմամբ բնություն գործադրելու սպառնալիքով նրանից առանձնապես խոշոր չափի 20.010.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 3 միլիոն Ռուսաստանի Դաշնության ռուբլի իրենց հանձնելու վերաբերյալ, 2016 թվականի փետրվարի 28-ին` ժամը 21:40-իսահմաններում, Արմեն Բաբլոյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալի քով Արմեն Բաբլոյանից պահանջել ենիրենց հանձնել 3 միլիոն ռուսական ռուբլի:
Երեկվա դատական նիստի ժամանակ հրապարակվեցին տուժողի և վկայի նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև առերեսման արձանագրությունները, քանի որ վերջիններս տեղեկացրել են, որ մեկնել են ՌԴ և չեն կարող մասնակցել դատական նիստին: Ցուցմունքներն ու առերեսման արձանագրությունները հրապարակելուց հետո մեղադրյալների փաստաբան Արման Թամրազյանն ասաց, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնց առավել մանրամասն կանդրադառնա իր ճառում:
Դատական նիստից հետո այս գործի վերաբերյալ մենք զրուցել ենք փաստաբան Արման Թամրազյանի հետ և նա որոշ մանրամասներ է պատմել՝ նշելով, որ իր պաշտպանյալներին մեղսագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը:
Նշենք նաև, որ Արթուր Հովհաննիսյանն ունի առողջական խնդիրներ և Արմավիր ՔԿՀ-ից Եղեգնաձոր ճանապարհին մշտապես վատ է զգում: Այդ մասին Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց դատական նիստի ավարտին՝ նշելով, որ ամեն դատական նիստի ժամանակ ինքն այդ մասին բարձրաձայնում է, սակայն ոչ մի արձագանք չի ստանում:
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 16.00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
Թողնել մեկնաբանություն