Skip to main content

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի նամակը Հելսինկյան ասոցիացիայի աշխատակազմին

Հարգելի Հելսինկյան ասոցիացիայի անդամներ
Մեզ համար անչափ ցավալի էր ստանալ Միքայել Դանիելյանի մահվան մասին լուրը: Հայաստանում Ամերիկյան դեսպանատան աշխատակազմի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այդ առիթով:
Աշխարհը կորցրեց նշանավոր մարդու և իրավապաշտպանի: Միքայելն իր համոզմունքների նկատմամբ ցուցաբերել է օրինակելի քաջություն և հավատարմություն: Ամեն անգամ իր հետ հանդիպելիս ես ավելի էի տպավորվում քաղաքացիական բանտարկյալներին, LGBT համայնքին, զինվորներին և ճնշված փոքրամասնություններին նրա ցուցաբերած պաշտպանությունից: Միքայել Դանիելյանի և Հելսինկյան ասոցիացիայի աշխատանքը կենսական նշանակություն ունի ճնշված փոքրամասնություններին իրավկան և սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցում:
Ձեր կազմակերպությունը սգի մեջ է նրա անսպասելի մահով: Ես մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություն մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված և Միքայել Դանիելյանից ժառանգած ձեր հետագա գործունեությունը շարունակելիս:
Եվս մեկ անգամ, ընդունեք իմ կարեկցանքը: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով