Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Աշոտ Պետրոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ՊՊԾ գնդում եղած ժամանակ հրազենային վիրավորում էին ստացել և ենթարկվել վիրահատության:
Թողնել մեկնաբանություն