Skip to main content

Արթուր Հայրապետյանի և Վահրամ Սահակյանի գործը նշանակվեց դատաքննության

 «Ճիշտ է՝ վիրավորված անձը միշտ էլ վիրավորված է և նա չի կարող միանգամից մարսել այն բոլոր վիրավորանքները, որոնք տեղի են ունեցել և դա անհնարին է՝ տեքստերից ելնելով, սակայն, եթե անձը պատրաստակամ է և գտնում է, և զխջում է, որ իր արարքով նա անձ է վիրավորել, նա չի սպասում, որպեսզի Արթուր Հայրապետյանը ասի հա գիտես ինչ՝ արի մի հատ տեսնենք ինչ ենք խոսելու: Ո՛չ, պատրաստակամ անձը գալիս տեսնում է Արթուր Հայրապետյանին և հաշտության ձեռք է մեկնում: Նման քայլեր չեն եղել: Գործի քննությունը բավականին երկար շարունակվում է, ոչ մինչ այդ, ոչ էլ դատաքննության ընթացքում, ոչ էլ որևիցե անգամ Արթուր Հայրապետյանը չի զգացել, որ պատասխանողի կողմից իրականում կա նման ցանկություն: Այս պարագայում ընդհատումների ընթացքում, եթե նույնսիկ ձեր վստահորդը կփորձի այդ քայլն անել, Արթուր Հայրապետյանը կարծում եմ՝ չի փախնելու և կխոսի նրա հետ: Սակայն, դա առիթ չի, որպեսզի անհարկի ձգձգումներ լինեն: Դա մեր դիրքորոշումն է և տվյալ պարագայում հնարավոր է դատաքննության փուլ»,- ասաց Հայրապետյանի պաշտպանը:
Այնուհետև Հարություն Հարությունյանն ասաց, որ ընդհանուր քննարկումներ եղել են Արթուր Հայրապետյանի հետ՝ ընդհանուր ծանոթների միջոցով, և նախորդ դատական նիստին քննարկելը հենց պայմանավորված էր զուտ նրանով, որ Վահրամ Սահակյանի մոտ կար այնպիսի համոզմունք, որ հայցվոր կողմը նույնպես դեմ չէ: Հարությունյանի խոսքերով՝  հաշտության համար ժամկետի կարիք չկա և դեռ կհասցնեն  քննարկել:
Կողմերին լսելուց հետո,  դատավոր Գայանե Մազմաննյանն ասաց, որ դատարանը համարում է նախապատրաստական փուլն ավարտված, համարում է գործը դատաքննության նախապատրաստված և ըստ այդմ որոշեց  դատական նիստը նշանակել դատաքննության այս տարվա հոկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գրող, թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի մասին՝ վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծողներին:
Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն:
Իդեպ, դատական նիստն սկսվեց 40 րոպե ուշացումով՝ դատարանում նիստերի ծանրաբեռնվածության պատճառով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով