Skip to main content

Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն է կիրառվել (տեսանյութ)

Այսօր առավոտյան, Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  բռնություն է կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել է Հրաչյա Գևորգյանը:

Նա տեղեկացրել  է, որ առավոտյան փորձել  է  պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո  նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել  ՔԿՀ-ի մի  բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է Հրաչյա Գևորգյանի դեմքին:

Ինչպես փոխանցել է Հրաչյա Գևորգյանը՝ հարվածից հետո իր  քթից երկար ժամանակ արյուն է եկելլ և իր կարծիքով  քիթը կոտրվել է: Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերբերյալ Հելսինկյան ասոցիացիան տեղյակ է պահել ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին:

Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանն ունի մի շարք հիվանդություններ և տեղաշարժվում է սայլակով:


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով