Կալանավոր Հրաչյա Գևորգյանի նամակը
«Նոնո Սերգեևնան և Արմենը՝ իր տեղեկալը, որի ազգանունը չգիտեմ, նրանք են ինձ թույնողները, ներարկողները, բայց ո՞ւմ հրամանով են դա արել, էդ արդեն իրենք կասեն: Հիմա էլ այդ բժիշկները նոր լուրեր են տարածել՝իբրև թե ինձ սխալ բուժում են արել: Դրա պատճառով է, որ չեմ կարողանում քայլեմ ու խոսեմ: Նաև ասեմ, որ մի տարուց ավել է, որ գրում եմ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին: Բայց մինչև այսօր ոչ մի դրական բան, ոչ մի շարժ չի լինում, ինչից էլ պարզ երևում է, որ թե՛ դատախազին, թե՛ քննիչներին կաշառել են: Միայն գլխավոր դատախազությունից ձևական թղթեր են գալիս, որ հարցաքննեք տուժող Հրաչ Գևորգյանին: Բայց այսքան ժամանակ ո՛չ քննիչ, և ոչ էլ դատախազ, չի եկել ինձ հարցաքննելու: Նույնիսկ թուրքը չէր անի այդպիսի բան՝ թույնեն, ինչի պատճառով էլ 2015 թվականի փետրվարից ո՛չ կարողանում եմ քայլել, ոչ էլ՝ խոսել»:
Թողնել մեկնաբանություն