Skip to main content

Ինքը ԱԺ պատգամավոր չի, ինքն իրականում խուլիգան է. Արմինե Օհանյանը Ռուբիկ Հակոբյանի մասին

  Արմինե Օհանյանը նշեց, որ այս միջադեպին անպայման պետք է արձագաքի և՛ լրագրողական հանրությունը, և՛ իրավապաշտպան կազմակերպությունները:

Վահե Մակարյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես պատահեց այդ միջադեպը:
Նա նշեց, որ Ռուբիկ Հակոբյանին հարցեր է տվել դաշնակցության գաղափարախոսության մասին ինքը չի պատասխանել և հորդորելէ  գնալ գրքեր կարդալ, քանի որ Հակոբյանի կարծիքով լրագրողը չէր գիտակցի իր պատասխանը:
Վահե Մակարյանը նշեց, որ պատգամավորն ակնհայտորեն սևեռված, ագրեսիվ տոնով էր պատասխանում, սակայն, ինքը չի տրվել Հակոբյանի սադրանքին:

«Դրանից հետո դիալոգ ստացվեց, թե ով ում կարող է կուլտուրայի դասեր տալ: Ինքը կանչեց ինձ հաշիվ մաքրելու, կամ այսպես ասած ռազբորկայի, որ տեսնենք՝ ով ում ինչ կարող է ասել, շատ ագրեսիվ տոնով, քաշքշելով: Լրագրող ընկերներս  փորձեցին միջամտել, հորդորեցին չգնալ, ես չգնացի, բայց  ինքը հետ վերադարձավ ու նորից պնդեց, որ ես գնամ իր հետ: Ամեն դեպքում իմ կոլեգաներից մարդիկ կային, որ ուզում էին գալ իմ հետ, բայց Ռուբիկ Հակոբյանը թույլ չտվեց գալ ոչ մեկին: Ինձ էլ ասեց՝  հլը արի տեսնեմ ինչ ես ասում: Ես մտածեցի, որ ամեն դեպքով գնում է  քաղաքակիրթ ճանապարհով, զրույցի միջոցով հարցերը պարզելու: Մենք գնացինք դեպի լրատվական վարչություն տանող ճանապարհով, այդտեղ արդեն մութ էր, մարդիկ չկային և տեսախցիկներ չկային տեղադրված, և արդեն այդ պահին, որ այդ ուղղությամբ ինքը տարավ, ես հասկացա, որ Ռուբիկ Հակոբյանն այլ բանի նպատակ ունի, բայց արդեն ուշ էր: Դրանից հետո Ռուբիկ Հակոբյանն ինձ հայհոյեց ու հարվածեց դեմքիս և ոչ միայն»,- ասաց Վահե Մակարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով