Հրաչյա Գևորգյանը շարունակում է մնալ հացադուլի մեջ և ի նշան բողոքի կարել է բերանը:
Նշենք, որ Հրաչյա Գևրոգյանը ներկայումս տառապում է մի շարք հիվանդություններով, որոնց բուժման համար նախատեսված դեղորայքը բացակայում է նաև «Արմավիր» ՔԿՀ-ում:
Գևորգյանը փաստաբանի մոտ եկել էր կիսաանդրավարտիքով և տեղեկացրել, որ այլ հագուստ իր մոտ չկա:
Գևորգյանը նաև նշել է, որ փաստաբանի հետ հանդիպումից երկու օր առաջ են իրեն տրամադրել սայլակ: Հիշեցնենք, որ վերջինս տեղաշարժվում է սայլակով: Խուցը, որում գտնվում է Հրաչյա Գևորգյանը, նախատեսված չի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մասնավորապես՝ պետքարանում բացակայում է զուգարանակոնքը, և Գևորգյանը պետքարանից օգտվելու համար ստիպված է լինում դիմել այլ դատապարտյալների օգնությանը:
Նշենք նաև, որ Գևորգյանը շարունակում է մնալ հացադուլի մեջ և ի նշան բողոքի կարել է բերանը:
Փաստաբանը նշում է, որ Գևորգյանի տեղափոխումից հետո նրա ոտքերն ավելի են այտուցվել և Գևորգյանի խոսքերով՝ նրան բժշկական որևէ օգնություն չի ցուցաբերվում:
Հիեշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ, Գևորգյանը բռնության էր ենթարկվել, իսկ տեղափոխվելուց հետո «Արմավիր» ՔԿՀ-ի բժիշկը զննել էր Գևորգյանին և Գևորգյանի խոսքերով՝ թեև բժիշկը ապշել էր իր մարնի վրա եղած վնասվածքներից, սակայն, վնասվածքների մասին որևէ արձանագրում չի կատարվել:
Հրաչյա Գևորգյանի նկատմամբ վերաբերմունքը Հելսինկյան ասոցիացիան շարունակում է գնահատել որպես խոշտանգում և անմարդկային վերաբերմունք:
Թողնել մեկնաբանություն