Skip to main content

Վերաքննիչ դատարանը մերժեց Արբակ Բաբասյանի գործով դատախազի վերաքննիչ բողոքը

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատախազ Արթուր Սմբատյանի վերաքննիչ բողոքը:

Վերքաննիչ դատարանի որոշման համաձայն Արբակ Բաբասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգքրի  117-րդ  հոդվածով և 177-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջնորդել  էր հաշտվել՝ հայտնելով, որ  որևէ պահանջ չունի, սակայն Արբակ Բաբասյանը առաջարկը չէր ընդունել՝ նշելով, որ ինքը կապացուցի, որ իրեն մեղսագրվող  մեղադրանքը կեղծիք է և շինծու է: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Արբակ Բաբասյանը հայտնել էր, որ Լևոն Գրիգորյանն իրեն գումար էր պարտք և ձգձում էր այն վերադարձնել և վեճը առաջացել էր հենց այդ պատճառով:
Նշենք նաև, որ Արբակ Բաբասյանի պաշտպանությունն իրականացնում է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով