«Սասնա ծռեր»-ի գործով 12 փաստաբանի նկատմամբ հարուցված վարույթը կարճվեց
Սակայն փաստաբան Իննեսա Պետրոսյանը խորհրդին բացատրություն էր ուղարկել եւ մանրամասներ ներկայացրել, թե ինչ է իրականում տեղի ունեցել դատարանում նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին: Այն ընթերցեց զեկուցող Կարեն Սարդարյանը:
«Նիստին մասնակցելու համար գտնվել ենք դատարանի շենքում եւ, տեսնելով, որ դատական կարգադրիչները մեր գործընկեր Մուշեղ Շուշանյանին եւ Արայիկ Պապիկյանին ապօրինի կերպով թույլ չեն տալիս մուտք գործել դահլիճ եւ մասնակցել նիստին, միջնորդություն ենք ներկայացրել նիստը հետաձգելու մասին՝ այն ներկայացնելով դատարանի գրասենյակ: Նիստերի դահլիճ մուտք չենք գործել եւ դատական նիստին չենք մասնակցել, հետեւաբար նիստերի դահլիճը չենք լքել: Դահլիճում չգտնվելով՝ չէինք կարող դահլիճը լքել»,- տեղեկացրել էր Իննեսա Պետրոսյանը։
Պաշտպանը նաեւ հայտնել էր, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառելուց մի քանի րոպե առաջ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ արդեն իսկ դատական սանկցիա էր կիրառել՝ զննվելուց հրաժարվելու եւ նիստին չներկայանալու համար.
«Փաստորեն դրանից մի քանի րոպե անց, նույն դատավորը, նույն փաստաբանների նկատմամբ սանկցիա է կիրառում՝ դատական նիստերի դահլիճը լքելու համար, ինչն անթույլատրելի է: Նման տրամաբանությամբ դատարանը կարող է յուրաքանչյուր րոպե նիստին չներկայացած փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ նիստերի դահլիճը լքելու համար»,- ավելացրել էր Իննեսա Պետրոսյանը:
Բացատրության վերջում Իննեսա Պետրոսյանը խնդրել էր կարճել կարգապահական գործի վարույթը:
Այս նիստին եւս տեսանկարահանումն արգելվեց, թույլատրվեց միայն ձայնագրությունը:
Թողնել մեկնաբանություն