Skip to main content

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի հետևել Կարեն Կունգուրցևի գործի ընթացքին

Հուլիսի 12-ին ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսիր-Բրայերսը հանդիպեց «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի և խորհրդի նախագահ Արայիկ Պապիկյանի հետ՝ քննարկելու դատաիրավական ոլորտի ընթացիկ հարցերը: Մասնակիցները մասնավորապես անդրադարձան Կարեն Կունգուրցևի գործին, որն արդեն շուրջ 5 տարի ընթացքի մեջ է և այս պահին գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Տ-ն Բեսիր-Բրայերսն ընդգծեց, որ ԱՄՆ դեսպանատունը վերջին մի քանի տարիներին հետևել է այս գործի ընթացքին և կշարունակի դա անել գործի հաջորդ փուլում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով