Խիստ նկատողություն փաստաբանին՝ կարծիք հայտնելու համար
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը խիստ նկատողության արժանացավ մամուլում հնչեցրած կարծիքի համար։ Փաստաբանների պալատի խորհուրդը քննարկման առարկա էր դարձրել «Hraparak.am» եւ «aravot. am» կայքերում Մուշեղ Շուշանյանի հնչեցրած կարծիքը՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 21-ին դատական նիստում դատարանը հեռացրել էր «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանին ժողովրդին կոչովդիմելու համար, հայտարարվել էր ընդմիջում, որից հետո Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չէր վերադարձել՝ հայտարարելով, որ Վարուժան Ավետիսյանն իրեն թույլ չի տալիս իր բացակայությամբ մասնակցել նիստերի: Մուշեղ Շուշանյանի այս քայլն Արտուշ Գաբրիելյանը որակել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ կիրառել դատական սանկցիա՝ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում ուղարկելով Փաստաբանների պալատ:
Պալատը որոշել էր կարգապահական պատասխանատվության ենթարկել Մ. Շուշանյանին։ Շուշանյանը «Hraparak.am»-ին տված հարցազրույցում ՓՊ խորհուրդը գնահատել էր որպես արտակարգ դատարան եւ պատժիչ մարմին փաստաբանների մի մասի համար։
«Դա մենակ իմ դեպքում չէր, ես կցանկանայի նշել Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթը: Ուղղակի խայտառակություն էր նման որոշում կայացնելը։ Էդ վարույթի արդյունքում պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել ու Տիգրան Եգորյանի դեմ էդ կարգապահական վարույթի հետեւում ինչեր են կանգնած, ու առհասարակ դա ինչ նպատակ է հետապնդում։Ասեմ, որ երեկ կեսօրին ես Խորհրդին գրություն էի ուղարկել՝ պահանջելով տրամադրել մի շարք փաստաթղթեր եւ տեղեկություններ հայտնել, որ ես կարողանամ իմ բացատրություններն ու դիրքորոշումը ներկայացնել, ինչպես նաեւ այդ գրությամբ խորհրդի անդամներից յոթին առաջարկել էի ինքնաբացարկ հայտնել։ Դա խորհրդի այն անդամներն էին, ովքեր Արայիկ Պապիկյանի գործով էին, թեպետ իրենք վարույթը կարճել էին՝ դատական նիստերի դահլիճից դուրս գալու համար, բայց կարճել էին այն հիմնավորմամբ, որ դատական սանկցիա կիրառելու դիմումն օրենքով սահմանված կարգի խախտմամբ է ընդունվել, ու միեւնույն ժամանակ իրենք դիրքոորոշում էին հայտնել դահլիճից փաստաբանի դուրս գալու վերաբերյալ: Իմ միջնորդության մեջ ես դա գնահատել էի որպես անգրագետ իրավական դիրքորոշում: Այդ փաստաբաններն էին Նելլի Հարությունյանը, Հրանտ Անանյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը, Տիգրան Խուրշուդյանը, Կարեն Մեժլումյանը եւ Արայիկ Ղազարյանը։ Խորհուրդը, սակայն, իմ միջնորդությունները քննության չառավ ու հապշտապ կերպով որոշում կայացրեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Ես նկատողություն ստացա։ Այս ամենն ինձ հիմք է տալիս ասելու, որ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմին է դարձել փաստաբանների մի մասի համար»,- փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքերն ընթերցեց նիստը նախագահող Տարոն Սիմոնյանը։
«aravot. am» կայքում էլ փաստաբանն«անգրագետիրավականդիրքորոշումէ» որակել պալատի այն դիրքորոշումը,թե բոլոր դեպքերում փաստաբանի նիստերիդահլիճիցդուրսգալնանթույլատրելիէ՝անկախիրպաշտպանյալիդիրքորոշումից։
Հարցին, թե ո՞ր իրավական նորմն է թույլ տալիս՝ Մուշեղ Շուշանյանը պատասխանել էր՝ չի ցանկանում բացել փակագծերը։ Նա այդ հարցին կանդրադառնաորոշումն ստանալուց հետո։
Կողմերը խորհրդի նիստին ներկա չէին։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ՓՊ խորհուրդը որոշեց Մուշեղ Շուշանյանին ենթարկել կարգապահական տույժի՝ խիստ նկատողության։
Թողնել մեկնաբանություն