2018թ․ ԵԱՀԿ Զուգահեռ համաժողովի հիմնական թեմաները
2018թ․ ԵԱՀԿ Զուգահեռ համաժողովի հիմնական թեմաները
Քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին դեկտեմբերի 5-ին Միլանում կայացած Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովի շրջանակներում: Ահա միջոցառման հիմնական թեմաները.
Այս տարի ԵԱՀԿ ԶՀ-ի բացման նիստը սկսվեց լռության րոպեով` նվիրված մեր գործընկեր Վիտալի Սաֆարովի հիշատակին, ով ողբերգական կերպով սպանվել էր իր հայրենի քաղաք Թբիլիսիում նեոնացիստական խմբի անդամների կողմից: Մենք կարոտում ենք Ձեզ, Վիտալի:
Ելույթների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Իտալիայի նախագահության ընթացքում կատարվածին, բարձրացրել իրենց մտահոգությունները և քննարկել Սլովակիայի ապագա նախագահության առաջնահերթությունները: Քաղաքացիական համերաշխության հարթակի ներկայացուցիչների կողմից քննարկված թեմաներն էին ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մտահոգությունների աճը, քաղաքացիական հասարակության համար և՛ ազգային, և՛ միջազգային ասպարեզներում տարածքի կրճատումը, ամբողջատիրական վարչակարգերի թվի աճը և ժողովրդավարական համակարգերին ուղղված սպառնալիքները, օրենքի գերակայությունը և լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաև գենդերային հավասարությունը և միգրացիան։
Միջոցառման ժամանակ քննարկված ևս մեկ կարևոր թեմաներից էր պատմությունների վերամշակումը և մարդու իրավունքների վերաբերյալ հաղորդումների ուղարկման համար նորարարական հաղորդակցման գործիքների կիրառումը: Այս կարճ տեսանյութը տրամադրում է համաժողովի կարճ նկարագիրը՝ https://youtu.be/cZ_AWSc36rU։
ԶՀ-ը ներառել է նաև քաղբանտարկյալների համար համերաշխության ակցիա, որը ներառում էր այնպիսի գործողություններ, ինչպիսիք են `
- քաղբանտարկյալների իրավիճակի և նրանց ազատմանն ուղղված համընդհանուր դիվերսիֆիկացված բազմակողմանի գործողությունների անհրաժեշտության թարմացումը, ինչն ուղեկցվեց որոշ հայտնի քաղբանտարկյալների մասին պատմող տեսագրություններով,
- համժողովի մասնակիցների կողմից քաղբանտարկյալների համար բացիկների ստորագրումը,
- մեկ ընդհանուր միասնական ֆոտոշարք՝ նվիրված ԵԱՀԿ տարածաշրջանի բոլոր քաղբանտարկյալներին և մեկ առանձին՝ կապված Ազիմժոն Ասկարովի գործին:
Ստեղծված ավանդույթի համաձայն փակման նիստն ավարտվեց աչքի ընկած մասնակիցներին 2018 թ. Քաղաքացիական հասարակության առաջարկությունների և «Միլանի հռչակագրի» խորհրդանշական հանձնումով և ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների և ԵԱՀԿ պաշտոնյաների կողմից արված դիտողություններով։
Նյութի աղբյուրը՝ http://www.civicsolidarity.org/article/1566/osce-parallel-conference-2018-highlights։
Թողնել մեկնաբանություն