Հայաստանի մասին զեկույցն առաջարկում է կանանց իրավունքների և անապահով և խոցելի խմբերի պաշտպանության բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև նախկինում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվողականություն
| նորություններ | No Comments on Հայաստանի մասին զեկույցն առաջարկում է կանանց իրավունքների և անապահով և խոցելի խմբերի պաշտպանության բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև նախկինում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվողականություն
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։ Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։ Այցի մասին կարդացեք ավելի մանրամասն հետևյալ հղումով։ Զեկույցի հայերեն տարբերակը՝ այստեղ։
Դիտումներ: 3,913
Թողնել մեկնաբանություն