«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փետրվարի 19-ին եւ 20-ին հրավիրել էր «Հայաստանը փոփոխությունների ճանապարհին․հանդուրժողականություն ընդդեմ խտարականության» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկում։
Կարևորելով թեմայի արդիականությունը ներկայիս քաղաքական դաշտում՝ հանդիպմանը հրավիրված էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը։ Ցավոք սրտի, հրավերին արձագանքեցին և մասնակցեցին միայն արտախորհրդարական ուժերի՝ «Ազգային առաջընթաց», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Ազատ դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունների անդամներ։
Թողնել մեկնաբանություն