Skip to main content

Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց

   Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Նորքի զինված խմբի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին։    Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այս գործով Արթուր Վարդանյանի պաշտպանությունը մոտ 6 ամիս է  ստանձնել էր նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նա բազմիցս էր բարձրաձայնել մոտ 4 տարի կալանքի տակ գտնվող  Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի մասին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով