Գործադուլի նպատակն էր դատական իշխանության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների վրա: Փաստաբանների նախաձեռնող խումբը փաստեց, որ փաստաբանների բողոքները ուղղված են ոստիկանության, դատախազության և դատական համակարգի դեմ, սակայն շեշտվում է հատկապես Վճռաբեկ դատարանի անունը, քանի որ եթե այդ դատական ատյանի կայացրած որոշումները լինեին անկողմնակալ և հիմնավորված, ապա ստորին ատյանների կայացրած որոշումներն ու դատական ակտերը կլինեին արդարացի: Հրապարակվեցին մի շարք խնդիրներ, կապված ՀՀ վճռաբեկ դատարարանի կողմից բազմաթիվ վճռաբեկ բողոքների վերադարձման հետ:
Թողնել մեկնաբանություն