Skip to main content

Ակցիա ի Պաշտպանություն Ալես Բելյացկու

 

2011թ. նոյեմբերի 25-ին, ժամը 14:30-ին Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա ի պաշտպանություն “Վեսնա” իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն:

Ակցիային մասնակցեցին Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստները “Ազատություն Ալես Բելյացկուն”, “Մեր և ձեր ազատությունների համար” “Ազատություն քաղբանտարկյալներին” կարգախոսներով: Ակցիան լուսաբանվեց ԶԼՄ-երի կողմից:

 

bel22011թ. նոյեմբերի 24-ին Ալես Բելյացկին դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: Բելյացկու գործի մասին տեղեկատվությունը հասանելի է http://spring96.org/ru/tags/1183

   bel3
 
 bel4

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով