Skip to main content

Մեղադրողը արդարացնում է Արման Վեզիրյանին

Մեղադրող Ալեքսանդր Աբրահամյանը միջնորդեց Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործը կարճել՝ մեղադրանքի ապացույցների բացակայության պատճառով։ Ըստ Ալեքսանդր Աբրահամյանի՝ գործով պարզվել է, որ Արման Վեզիրյանը Տիգրան Մանուկյանին հարվածել է ընդամենը մեկ անգամ, ինչը ծեծ համարելը ճիշտ չէ։

Գործով մյուս ամբաստանյալի՝ Տիգրան Մանուկյանի դեմ մեղադրանքը Ալեքսանդր Աբրահամյանը համարեց ապացուցված և պահանջեց տուգանել նրան 30000 դրամով։

Արման Վեզիրյանի գործի մանրամասները` այստեղ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով