Skip to main content

Հայկական սփյուռքը և կոռումպացված կառույցները` մարդու իրավունքների խոչընդոտ

Իրավապաշտպանի խոսքով՝ անհիմն է ԱՄՆ-ին մեղադրել այն բանի մեջ, որ, լինելով ժողովրդավարության օրրան, թույլ է տալիս հայկական կազմակերպությունների կողմից մարդկանց խոսքի ազատության սահմանափակումը: Դանիելյանը նշել է, որ ԱՄՆ-ն հայկական կազմակերպությունների գոյությունը հանդուրժում է հենց ժողովրդավարության սկզբունքներ կրելու շնորհիվ, իսկ ԱՄՆ կառավարությանը հայկական լոբբին է խանգարում Հայաստանի իշխանություններին ավելի սուր քննադատել և խորհուրդներ տալ:

Ըստ Միքայել Դանիլեյանի ՝ Հայաստանում մարդու իրավունքների հիմնահարցերի լուծման համար ՀՀ կառավարության անգործության երկրորդ պատճառը միջազգային կազմակերպությունների կոռումպացված լինելն է:

Իրավապաշտպանը պատմել է, որ ինքն անձամբ Պրահայում ականատես է եղել, թե ինչպես ԵԽԽՎ-ում ՀՀ մոնիտորինգի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտը քվերակությունը խարդախություններով է անկացրել և իբր փակել Մարտի 1-ի էջը:

Դանիելյանի խոսքով՝ չի կարելի նաև հավատալ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ԵԽ-ի անկեղծությանը Հայաստանում, ինչպես նաև որոշ միջազգային կազմարկերպությունների, օրինակ, Freedom House-ի, որոնք զեկույցներ են հրապարակում Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով