Skip to main content

Դատարանում հնչեց Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը. Տեսանյութ

 

Մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը մեղադրյալ Հակոբ Մանուկյանի համար պահանջել են 13 տարվա ազատազրկում, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար՝ 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանի՝ 2 տարվա:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը ճառին պատրաստվելու համար 2-3 շաբաթ ժամանակ է խնդրել՝ պատճառաբանելով դա իր և ընտանիքի անդամների առողջական խնդիրներով: Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 26-ին:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել. նրան ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում են զորամասի մի քանի զինծառայողներ: Թե’ տուժող, թե’ մեղադրվող կողմի ներկայացուցիչները մշտապես դժգոհել էն քրեական գործի ընթացքից, դատախազներին և դատավորին մեղադրել են կողմնապահության մեջ: Պաշտպանական կողմը համաձայն չէ պաշտոնական վարկածի հետ և նշում է, որ գործում բազմաթիվ բացթողումներ կան, իսկ Արտակ Նազարյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ սպանվել է:

Նշենք, որ ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը և Հարութիկ Կիրակոսյանը մեղադրվում են ինքնասպանության հասցնելու, իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, ինչպես նաև հանցագործությանը օժանդակելու մեջ:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

 

Տեսանյութը` Հելսինկյան Ասոցիացիայի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով